Ինչպես ճիշտ կիրառել Էլ-նամակների մարքեթինգը
Բոլոր մարքեթինգային մարտավարությունների նպատակը մեկն է՝ գրավել հաճախորդներ և զարգացնել բիզնեսը: էլեկտրոնային նամակները վաղուց դարձել են հուսալի մարքեթինգային գործիք, իսկ էլեկտրոնային մարքեթինգը՝ հաճախորդներ գրավելու լավագույն միջոցներից մեկը: Ճիշտ կիրառության դեպքում դուք կվաստակեք հաճախորդների բանակ:
Ինչ առավելություններ ունի էլ-նամակների մարքեթինգը
1. Էլեկտրոնային նամակների մարքեթինգը կիրառելիս ակնհայտ է դառնում, թե քանի պոտենցիալ հաճախորդ է հետաքրքրված ձեր առաջարկած ապրանքով կամ ծառայությամբ, որ որոշել է թողնել էլեկտրոնային փոստի հասցեն:
2. Օգտվելով հաճախորդների փոստային տվյալներից կարող եք ավելի լավ պատկերացում կազմել ձեր ապրանքով կամ ծառայությամբ հետաքրքրվողների տարիքի, սեռի և բնակության վայրի մասին: Այսպիսով, պատկերացում կկազմեք, թե որ թիրախային խմբի համար եք աշխատում:
3. Տիրապետելով հաճախորդների մասին որոշակի տեղեկատվության, դուք կկարողանաք յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել: Իսկ հետագայում ավելի հեշտ կլինի կապի մեջ մնալ հաճախորդների հետ:
4. Ապագա ներդնողների համար հաճախորդների հետաքրքրվածության իրական ապացույց է հաճախորդների էլ-փոստերի հասցեների ցանկը:Բոլոր մարքեթինգային մարտավարությունների նպատակը մեկն է՝ գրավել հաճախորդներ և զարգացնել բիզնեսը: էլեկտրոնային նամակները վաղուց դարձել են հուսալի մարքեթինգային գործիք, իսկ էլեկտրոնային մարքեթինգը՝ հաճախորդներ գրավելու լավագույն միջոցներից մեկը: Ճիշտ կիրառության դեպքում դուք կվաստակեք հաճախորդների բանակ:
Պարզ կանոններ, որոնք պետք է կիրառել Էլ-նամակների մարքեթինգում
Հակիրճություն
Մարդիկ էլ-նամակները ամբողջությամբ չեն կարդում: Տեքստին նայելիս նրանք ֆիքսում են կարևոր բառերն ու արտահայտությունները և ըստ այդմ որոշում են, թե որքանով է այդ նամակը կարևոր և արժե արդյոք բացել նամակում նշված լինկերը:
Այսպիսով, որքան բազմաբառ է նամակը, այնքան ուշ են հասցեատերերը կողմորոշվում բացել նամակին կցված լինկերը, թե՝ ոչ: Կարճ և բարեհամբույր ողջույնից հետո խորհուրդ է տրվում անմիջապես անցնել նամակի բուն նպատակին:
Խոսուն և միաժամանակ կարճ նամակ կազմելու համար պատասխանեք հետևյալ հարցին. «Ինչ նպատակ եմ հետապնդում այս նամակով»: Այդպես կկարողանաք կենտրոնանալ նպատակի վրա, իսկ նամակը, զերծ լինելով ավելորդություններից, կծառայի ձեր նպատակին:
Առաջնորդող բառեր
Էլ-նամակի «Subject» (առարկա) տողում հիմնականում օգտագործվում են այնպիսի բայեր, ինչպիսիք են «գնեք», «ներբեռնեք», «ստացեք», «շտապեք», «կարդացեք» և այլն: Նման նամակներ ստանալիս ընթերցողն արդեն պատկերացում է կազմում նամակի մասին:
Անձնականացում
Բաժանեք ձեր բաժանորդներին առանձին խմբերի և ամեն խմբի համար հստակ մոտեցում մշակեք՝ համապատասխան գրվածք առարկայի տողում (subject line), տեքստերի ոճ, առաջարկի տեսակ և այլն, այնպես որ յուրաքանչյուր խմբի համար նախատեսված նամակ ծառայի կոնկրետ նպատակի:
Երկրորդ դեմքի կիրառում
Երկրորդ դեմք կիրառել նշանակում է օգտագործել «դու» «Դուք», «Ձեր» դերանունները. «Մինչ Դուք դուրս կգաք տնից, չմոռանաք ըմպել Ձեր սուրճը»: Փոխարենը կրճատեք «ես», «մենք» դերանունների քանակը:
Այս կերպ դուք ընգծում եք հաճախորդների կարևորությունը, ոչ թե՝ բրենդի, քանի որ առանց հաճախորդ չկա և բրենդ:
Պարզ, ապա գրավիչ
Նամակ կազմելիս առաջնայինը պարզությունն է: Հասցեատերը անմիջապես պետք է հասկանա խոսքն ինչի մասին է: Սկզբում գրեք պարզ, հասկանալի տեքստեր, ապա դրանք դարձրեք զվարճալի, գրավիչ, տպավորիչ: Երբեք մի զոհաբերեք պարզությունը հանուն զվարճալի և ոչ այնքան հասկանալի տեքստերի:
Վստահելի
Նամակներ ստանալիս առաջին հերթին հաճախորդներին հետաքրքրում է որտեղից և ինչու են նրանք ստանում այդ նամակները: Մի մոռացեք հիշեցնել ձեր ընկերության մասին և այն մասին, որ նրանք ձեր բաժանորդներն են:
Ուղիղ մոտեցում
Օգտագործեք «Ձեզ համար», «հատուկ», «միայն մեր բաժանորդների համար» արտահայտությունները, որպեսզի բաժանորդներն իրենց յուրահատուկ զգան, իսկ ձեր առաջարկը ուղղված լինի հենց իրենց: Ամեն նամակի վերջում մի մոռացեք «շնորհակալություն» գրելու կարևորության մասին: Փորձեք խուսափել պաշտոնական ոճից:
Տեսք
Նամակի տեսքը նույնպես կարևոր է: Պետք չէ նամակը ծանրաբեռնել նկարներով: Որքան շատ են նկարները, որքան երկար են տեքստերը, այնքան դանդաղ է նամակը բացվում: Փորձեք օգտագործել հնարավորինս փոքր չափի, սակայն պարզ նկարներ: Որակը պահպանելով հնարավոր է փոքրացնել նկարների չափերը Compressor.io ( https://compressor.io/ ) գործքի միջոցով:
Ուշադրություն դարձրեք, որ նամակը գեղեցիկ նայվի թե համակարգչային, թե բջջայինների էկրաններին:
Ավտոմատացում
MailChimp-ը էլեկտրոնային բիզնես-նամակ ստեղծելու և ուղարկելու լավագույն գործիքներց մեկն է: Այլևս հարկ չկա մի կողմ դնել մյուս գործերն ու զբաղվել նամակներ ուղարկելով: MailChimp-ի օգնությամբ կարող եք նախապես ստեղծել նամակների շաբլոններ, ընտրել հասցեատերերի խումբ և օր ու ժամ՝ նամակներն ավտոմատ ուղարկելու համար: Ավելին, ծրագրի միջոցով կարող եք տեսնել բաժանորդներից քանիսն են բացել նամակը և որ ժամն է ամենահարմարը նամակներ ուղարկելու համար:
Վտանգավոր սխալներ
Ֆիքսել ժամանակ
Յուրաքանչյուր բիզնես ունի իր հաղթաթուղթը: Պարզեք, թե որն է ձեր հաղթաթուղթը:
Սկզբնական շրջանում մի ֆիքսեք կոնկրետ ժամ Էլեկտրոնային նամակները ուղարկելու համար: Նամակները ուղարկեք տարբեր ժամերի և հետևեք արդյունքներին՝ պարզելու համար, թե որն է էլեկտրոնային նամակներ ուղարկելու ամենաարդյունավետ ժամը:
Չարաշահել
Ժամանակ առ ժամանակ էլ-նամակներ ուղարկել բաժանորդներին չի նշանակում «ռմբակոծել» հաճախորդներին նամակներով: Կարելի է 1 նամակի մեջ ընդգրկել մի քանի առաջարկ կամ հոդվածներ և ամսվա ընթացքում 1 կամ 2 անգամ հիշեցնել հաճախորդներին ձեր ապրանքների կամ ծառայությունների մասին:
Կենտրոնանալ առաջարկի վրա
Շատ էլեկտրոնային նամակներ բացատրում են իրենց առաջարկի միայն բուն առանձնահատկությունը, բայց չեն խոսում հաճախորդների օգտի մասին: Նրանք խոշոր թվերով գրում են զեղչի գինը, բայց չեն խոսում ապրանքի կամ ծառայության առավելություն մասին: Բաժանորդները պետք է հասկանան ինչ օգուտ ունեն իրենք ձեր առաջարկից:
Այսպիսով, ժամանակն է կիրառել էլեկտրոնային նամակների մարքեթինգը՝ բիզնեսի զարգացման համար: