Ինչպես ընտրել դոմեն
Կայքի համար դոմեն ընտրելու գործընթացը նման է ընկերության համար անվանում ընտրելուն: Կայքի դոմենը վեբ տիրույթում ընկերության հասցեն է: Իսկ դոմեն անունը պետք է ոչ միայն համապատասխանի ընկերությանը, այլև լինի հեշտ որոնելի որոնման ողջ համակարգերում:
Դուք կարող եք գրանցվել Ubicross օնլայն խանութների համակարգում և ստանալ անվճար «yourstore.ubicross.net» երկրորդ կարգի դոմեն: Դուք նաև հնարավորություն ունեք գնել և օգտագործել միայն Ձեր խանութի անունը պարունակող՝ առաջին կարգի դոմեն՝ օրինակ «yourstore.com»: Առաջին կարգի դոմենները ավելի պրոֆեսիոնալ են նայվում և նպաստում են Ձեր բիզնեսի առաջընթացին:
Ինչու է այդքան կարևոր ճիշտ դոմեն ընտրելը
1. Դոմեն անունը առաջին բանն է, որ ստիպում է մարդկանց այցելել կայք:
2. Ճիշտ ընտրված դոմենային անունը վստահություն է ներշնչում, իսկ սխալ ընտրվածը՝ կասկածներ:
3. Հենց ճիշտ ընտրված դոմենային անվանման շնորհիվ է կայքը առաջնային տեղեր զբաղեցնում որոնման համակարգերում:
4. Դոմենային անունը խոսում է կայքի պրոֆեսիոնալիզմի մասին:
5. Դոմենային անվան վերջավորությունը ցույց է տալիս կայքի ուղղվածությունը՝
.gov - կառավարության մարմինների կայքեր
.edu - կրթական հաստատությունների կայքեր
.info- տեղեկատվական կայքեր
.org - շահույթ չհետապնդող կազմակերպությունների կայքեր
.mil - ռազմական գերատեսչությունների կայքեր
.com - առևտրային կազմակերպությունների կայքեր
.net - ցանցային կազմակերպությունների կայքեր
.am – հայկական կայքեր
.me- բլոգեր կամ անձնական կայքեր
*.com վերջավորությունով դոմենային անվանումները ավելի թանկ են:
Հաջողություն բերող դոմենները ունեն մի շարք հատկանիշներ, որոնք Դուք պետք է հաշվի առնեք:
1. Կարճ և հիշվող
Մեկ կամ երկու բառերից կազմված անվանումը հիանալի ընտրություն է: Առաջատար 100.000 կայքերի դոմենային անվանումները պարունակում են միջինում 9 նիշ: Եթե դոմենը երկար է և բարդ, հաճախորդները կարող են սխալ գրել կամ արտասանել այն:
Դա է պատճառը, որ անունը պետք է պարզ ուղղագրություն և արտասանություն ունենա: Կարելի է փոքր փորձ կատարել: Առաջին հերթին կարելի է 10 մարդու ասել բիզնեսի անունը և խնդրել նրանց տառ առ տառ արտասանել այն: Եվս 10 մարդու կարելի է ցույց տալ անվան գրված տարբերակը և խնդրել նրանց արտասանել այդ անունը: Եթե երկու խմբում էլ շատ են սխալվողները, մտածեք ուրիշ անուն ընտրելու մասին:
Խուսափեք դոմենի մեջ թվեր և նշաններ օգտագործելուց, քանի որ դրանք շփոթեցնում են:
Միլիոնավոր գրանցված դոմենների մեջ հիշվող դոմեն ունենալը անհրաժեշտություն է: Ձեր մտերիմների շրջանում հարցում անցկացրեք: Ասեք բրենդի անունը, ապա որոշ ժամանակ անց խնդրեք կրկնել՝ հասկանալու համար, որքան հիշվող է անունը:
Սակայն հիշեք, որ լավ հիշվող երկար անունը ավելի լավ է, քան չհիշվող կարճ անունը:
2. Բրենդային
Եթե Դուք հիմա վաճառում եք միայն մեկ ապրանք, հնարավոր է հետագայում Դուք սկսեք վաճառել այլ ապրանքներ: Այդ պատճառով պետք է ընտրել այնպիսի դոմեն, որը հնարավոր կլինի օգտագործել այլ ապրանքներ վաճառելու դեպքում էլ:
Անունը պետք է խոսի բրենդի մասին, այլ ոչ թե կոնկրետ ապրանքի:
Կարևոր է հակառակորդներից տարբերվելը: Քանի որ հիմնականում մեկ բառ պարունակող անունները զբաղված են, Դուք կարող եք ստեղծել օրիգինալ անուն ՝
- երկու բառ իրար միացնելով՝ YouTube
- օգտագործել բառակապակցություն՝ Dollar Shave Club
- հորինել օրիգինալ անուն՝ Odeo
3. Չկրկնվող
Անուն գնելիս խուսափեք այն անուններից, որոնք նման են արդեն գոյություն ունեցող անուններին, այլապես Դուք կարող եք կանգնել լուրջ խնդիրների առաջ: Դրա համար պետք է նախապես ուսումնասիրություններ կատարել և օնլայն գեներատորների միջոցով ոչ միայն տեսնել, արդյոք ազատ է Ձեր նախընտրած դոմենային անունը, այլև տեսնել,արդյոք օգտագործված են նույն անվան այլ հավելումներով վերջացող տարբերակները: Եթե օրինակ ազատ է Books.am դոմենը, պետք է ուշադրություն դարձնել, արդյոք օգտագործված չեն books.com, books.net, books.ru տարբերակները: Սովորաբար, ընկերությունները իրենց դոմենը գրանցելիս ձեռք են բերում այդ դոմենի այլ հավելումներով վերջացող տարբերակները:
Այս կայքերը կօգնեն Ձեզ գտնել համապատասխան ազատ դոմեն Ձեր կայքի կամ օնլայն խանութի համար
2. Name Mesh
3. Wordoid
4. Dot-o-mator
5. NameStation
6. Domainhole
7. Bustaname
8. Domainr
10. NameJet
11. DomainsBot
12. KnowEm
14. IWantMyName