Ինչպես ստեղծել տարբերանշան, լոգո առցանց
Հաճախորդների համար ապրանքի լոգոն դարձել է ապրանքի ամենակարևոր այցեքարտերից մեկը: Մեր օրերում, երբ յուրաքանչյուր բիզնես ունի իր վեբ կայքը, բարձրակարգ լոգոների պահանջարկը մեծանում է: Իսկ ինչպե՞ս ստեղծել օրիգինալ և տարբերվող լոգո՝ արագ և անվճար:
Լավագույն լոգոների հատկանիշները
DesignBuddy ընկերությունը կատարել է հետազոտության՝ աշխարհի ամենահայտնի ապրանքանիշների և դրանց լոգոների ընդհանրությունների վերաբերյալ: Լոգո ստեղծելիս կարող եք հաշվի առնել այդ հետազոտության արդյունքներից առանձնացված հետևյալ կարևոր կետերը՝
- Աշխարհի առաջատար ապրանքանիշների 95% -ը օգտագործում են մեկ կամ երկու գույն ունեցող լոգոներ:
- Ապրանքանիշների 41%-ը օգտագործում են ոճավորված պատկերներ՝ որպես լոգո:
- 93% լոգոները այնքան պարզ են, որ դրանք կարելի է ճանաչել նույնիսկ փոքր չափով:
- 84% լոգոների տառատեսակը պարզ և հեշտ ընթեռնելի է:
- 74% լոգոներում միայն տառեր են օգտագործված և չկան նշաններ:
- 66% լոգոները եռանկյուն ձև ունեն:
- 62% լոգոները պարունակում են միայն մի տառ:
- 52% լոգոններում 6 կամ ավելի քիչ տառեր կան:
- 40% լոգոների հիմնական գույնը կապույտն :
Լավագույն լոգոն պետք է լինի՝
-
Պարզ
Պարզ լոգոն ավելի հեշտ է ճանաչել և հիշել: Լոգոների հաջող տարբերակները յուրահատուկ են, սակայն պարզ են և զերծ են ավելորդություններից:
-
Հիշվող
Որքան պարզ է լոգոն, այնքան հեշտ է այն հիշել: Լոգոյի պարզությունն ու հիշվող լինելը փոխկապակցված են:
-
Արդիական բոլոր ժամանակներում
Լավագույն լոգեները պետք է կարողանան հաղթահարել ժամանակի փորձությունները և արդիական լինեն նույնիսկ տարիներ հետո: Ժամանակը հաղթահարած լոգոյի լավագույն օրինակը թերևս Coca-Cola ընկերությանն է: Եթե համեմատեք այն Pepsi-ի լոգոյի հետ, կտեսնեք, թե ինչ է նշանակում ստեղծել բոլոր ժամանակներում արդիական լոգո:
-
Ֆունկցիոնալ
Լոգոն պետք է ֆունկցիոնալ լինի, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել տարբեր չափերով և տարբեր պայմաններում: Լոգոն պետք է կիրառելի լինի թե ուղղահայաց, թե հորիզոնական ֆորմատներով: Պարզելու համար, արդյոք ֆունկցիոնալ է Ձեր ընտրած լոգոն, պատասխանեք հետևյալ հարցերին.
Պահպանում է լոգոն իր իմաստը և նշանակությունը`
1. անգույն ժամանակ
2. նամականիշի չափ փոքր իրերի վրա
3. գովազդային վահանակների չափ մեծ իրերի վրա
4. մոնոխրոմ ժամանակ
-
Համապատասխան
Լոգոյի դիզայնը պետք է համապատասխանի ապրանքանիշի նպատակներին: Օրինակ` մանկական խաղալիքների խանութի լոգոյին համապատասխան են մանկական տառաչափով և զվարթ գույներով գծագրերը:
Սակայն դա չի նշանակում, որ լոգոն պետք է ցույց տա` ինչ է առաջարկում կամ վաճառում ապրանքանիշը: Օրինակ` մեքենաներ արտադրող ընկերությունների լոգոները պարտադիր չէ ցույց տան մեքենա, կամ հեռախոսներ արտադրող ընկերությանները՝ հեռախոս:
Լոգո ստեղծելիս պետք է խուսափել այս սխալներից
- Խուսափեք անշուք պատկերներից
- Խուսափեք չափազանց բարդ լոգոներից
Logoshi գեներատորի միջոցով կարող եք ստեղծել լոգոներ Ձեր սկսնակ բիզնեսի համար առցանց:
Logoshi գործիքը անվճար չէ, սակայն բավականին մատչելի է և ստացված լոգոն էլ պրոֆեսիոնալ տեսք ունի:
Գծագրեք լոգոյի մոտավոր տեսքը, մուտքագրեք բիզնեսի անունը և ծրագիրը վայրկյանների ընթացքում կառաջարկի Ձեր բիզնեսի համար պրոֆեսիոնալ լոգոյի տարբերակ: